Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ով կամ ովքեր առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը

«Ժողովուրդ». Ով կամ ովքեր առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը

12:48 | 09.12.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի:

Ի՞նչ օգուտ քաղեց սրանից պետությունը, ո՞րն էր պետական շահը: «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքից առաջացած 180 մլն դոլարն ուղղվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ ՀԷԿ-ի հաշվեհամարին, քանի որ այսպես ավելի հեշտ է միլիոնները գրպանել:

Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան բացահայտ օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси