Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Քաղաքական էլիտան «տժժում» է. Ապարանյան կլանի շուրջպարը հիացրել է հարսանքավորներին

«Հրապարակ». Քաղաքական էլիտան «տժժում» է. Ապարանյան կլանի շուրջպարը հիացրել է հարսանքավորներին

11:07 | 29.11.2016 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երեւանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է:

«Ֆլորենս» ռեստորանում կայացած խնջույքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՍԴ նախագահը, ուրիշներ: Երգել են հայկական շոու բիզնեսի աստղերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Մհերը եւ այլք, հարսանիքը վարել է Գրիշա Աղախանյանը:

Ներկաները հատկապես տպավորվել են ապարանյան կլանի շուրջպարով. ուս ուսի պարել են Սամվել Ալեքսանյանը, Աղվան Հովսեփյանը, ապարանցի պատգամավորները, «Նիգ Ապարան» միության անդամները: «Երեւի մի 300 հոգի կլինեին, Գառնիկիչը հրավիրել էր բոլոր նրանց, ում համարում է ընկեր, կապ չունի՝ այժմ այդ մարդը պաշտոն ունի, թե ոչ։ Նախագահն էլ մի քանի ժամ մնաց ու գնաց»,-պատմեց մասնակիցներից մեկը:

Աղվան Հովսեփյանը 3 որդի ունի. կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագը՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Նորապսակը՝ Միսակը, ատամնաբույժ է, ատամնաբուժական կլինիկա ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси