Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Խորհրդարանի 10 պատգամավոր ԱԺ-ի հաշվին վարձով է ապրում. նրանց մեջ մեծահարուստներ կան

«Ժողովուրդ». Խորհրդարանի 10 պատգամավոր ԱԺ-ի հաշվին վարձով է ապրում. նրանց մեջ մեծահարուստներ կան

10:59 | 29.11.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է եւս 100 հազար դրամ՝ Երեւանի որեւէ հատվածում բնակարան վարձակալելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաեւ մեծահարուստ պատգամավորներ համարվող, կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Թե քաղաքի որ մասն են ընտրում պատգամավորները, պաշտոնապես պարզել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси