Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրատես». Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ. Ռոբերտ Ամիրխանյանն անկեղծացել է

«Իրատես». Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ. Ռոբերտ Ամիրխանյանն անկեղծացել է

10:54 | 29.11.2016 | Մամուլ

«Իրատես»-ը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով ներկա է եղել ՀՀԿ  համագումարին:

Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում արմատական փոփոխություններ կլինեն։

Առանց հավատալու ես երաժշտություն չէի գրի։

«Փոխողները» նույն մարդիկ են, նրանց միջոցով փոփոխություն ակնկալելը միամտություն չէ՞։

Դուք դետալների մեջ եք մտնում, ես խոսում եմ իդեայի մասին։ Հայաստանում վերափոխումների շրջան է սկսվել, հուսով եմ, որ դա կընդգրկի երկրի բոլոր բնագավառները։

Փաստորեն, Դուք հավատո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իշխանությունում են, սակայն լուրջ փոփոխություններ այդպես էլ չձեռնարկեցին։

Ես հավատում եմ մարդ արարածին, որ կարող է վերափոխվել, մտածել, մտահոգվել։ Ես դատական գործընթացներին չեմ հավատում։ Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ, որովհետև ինչ-որ բան անելու հնարավորություն ունի։

Տարիներ շարունակ այդ հնարավորությունը տրված էր, ինչո՞ւ չարեցին։

Դուք ուզում եք դետեկտի՞վ քննարկել, գործ չունեք։ Երկրորդեմ՝ հավատում եմ մարդուն, որ նա կարող է վերափոխվել ու ամեն ինչ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси