Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան բանակում չծառայածներ

«Ժողովուրդ». Այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան բանակում չծառայածներ

11:33 | 26.11.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում: Դեռեւս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում եւ ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է՝ այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենեւին կարեւոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ: Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси