Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». «Զաստավիտով». ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր

«Ժամանակ». «Զաստավիտով». ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր

10:39 | 26.11.2016 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո եւս 7000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։ 

Կասկածի տակ չդնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին։

Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր եւ լրացվում հենց տեղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси