Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հայկական ժամանակ». Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյե՞լ

«Հայկական ժամանակ». Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյե՞լ

10:27 | 26.11.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««armtimes.com կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ արձանագրված են երեկ երեկոյան Երեւանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում Սերժ Սարգսյանի կորտեժի համար ճանապարհ բացող ՃՈ աշխատակիցների գործողությունները:

Կայքում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՃՈ աշխատակիցը հարձակվում իր հրահանգները չկատարած մեքենայի վրա:

Կադրերից երեւում է, որ ՃՈ աշխատակիցը հարվածում կամ կտրուկ շարժումով փորձում է հարվածել մեքենային ու այդ ընթացքում չափազանց սուր տոնով գոռում վարորդի վրա: Գոռոցի ընթացքում լսվում են բառեր, որոնք շատ բնորոշ են սեռական հայհոյանքների: Սակայն ոստիկանությունում համոզված են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյել:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ քաղաքացուն հայհոյող ոստիկանը արժանի է ամենախիստ պատժի, սակայն համոզմունք է հայտնել, որ տվյալ դեպքում ՃՈ աշխատակիցը չի հայհոյել: Նա նաեւ գրել է, որ հրապարակման առթիվ ներկայումս ուսումնասիրություն է կատարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси