Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ»․ Խոզաբուծությունը կարող է նույնպես մենաշնորհ դառնալ. Ալեքսանյանն իրենով է անում

«ՀԺ»․ Խոզաբուծությունը կարող է նույնպես մենաշնորհ դառնալ. Ալեքսանյանն իրենով է անում

10:44 | 25.11.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:

Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները: Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողնան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո:

Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси