Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրատես». Ալեքսեյ Միլլերի եղբորը ցանկացել են նշանակել «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն, ինչո՞ւ են փոշմանել

«Իրատես». Ալեքսեյ Միլլերի եղբորը ցանկացել են նշանակել «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն, ինչո՞ւ են փոշմանել

10:39 | 25.11.2016 | Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումն ուշացավ, որովհետեւ քննարկվում էր նաեւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եղբորը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն նշանակելու հարցը. վերջինս, ճիշտ է, Ռուսաստանի հյուսիսային օկրուգում «լավ գործի է», սակայն խնդիրն այս դեպքում աշխարհաքաղաքական է եղել:

Չնայած ասում են նաեւ, թե նման խնդիր դրված չի եղել, այնուհանդերձ, հայաստանյան կողմն առանձնապես ոգեւորված չի եղել այդ հեռանկարից, չի ցանկացել, որ նման մոնստր-կառույցը ղեկավարի ազգությամբ ռուս մենեջեր: Չցանկանալու պատճառներից մեկն էլ, նույն «ասողների» հավաստմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեններ Եվգենի Գլադունչիկի եւ Եվգենի Բիբինի «դառը փորձն» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси