Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունն էլ է սնանկ ճանաչվել

«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունն էլ է սնանկ ճանաչվել

10:16 | 25.11.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով:

Նշենք, որ դիզվառելիքի եւ բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում: Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից:

Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը եւս սնանկացավ, եւ մոտ երկու տարի է՝ ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси