Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել, ժամանակ ունեմ մտածելու. Արմեն Ամիրյան

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել, ժամանակ ունեմ մտածելու. Արմեն Ամիրյան

13:51 | 24.11.2016 | Քաղաքականություն

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է, նախարարն արձագանքել է. «Շատ լավ է անում»: Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է անդամագրվել իշխող կուսակցությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ամիրյանը նախ հայտարարել էր, որ ճիշտ չէ, որ մշակութի նախարարը դառնա կուսակցական, իսկ դրանից օրեր անց նշել էր, որ դեռ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում չունի:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, ապա թվարկել այդ քայլի հիմնավորումները:

Նա խոսել է նաեւ կառավարության մյուս անդամների ՀՀԿ-ական դառնալու մասին՝ նշելով. «Այս նոր իրավիճակում, իմ ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին. որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքնաչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է»:

ՀՀԿ-ին անդամակցելու իրենց որոշման մասի հայտարարել են նախարարներ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси