Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«168 ժամ». Խողովակային դիվանագիտություն. Ո՞րն է ձեռնտու «Գազպրոմին»

«168 ժամ». Խողովակային դիվանագիտություն. Ո՞րն է ձեռնտու «Գազպրոմին»

12:53 | 22.11.2016 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի։ Ես պատկանում եմ այն փորձագետների թվին, որոնք կարծում են, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է համաձայնության հասնել «Գազպրոմի» հետ։ Իրանից դեպի Վրաստան գազի արտահանումը ձեռնտու է նաեւ «Գազպրոմին», որովհետեւ այդ գազը սահմանափակ քանակով է լինելու, նոր գազամուղի կառուցման հարց դրված չէ, գազը տեղափոխվելու է «Գազպրոմին» պատկանող գազամուղով, այսինքն` երբ «Գազպրոմը» ցանկանա` կարող է այդ խողովակն անջատել։ Ամեն ինչ մնալու է «Գազպրոմի» վերահսկողության տակ»,-մեզ հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Վարդանյանը` անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր այցին Հայաստան ու հայ-իրանական էներգետիկ հարաբերություններին։

Ըստ նրա` եթե Վրաստանը գազ գնի Ադրբեջանից, «Գազպրոմը» դրանից որեւէ օգուտ չի ստանա, «Գազպրոմին» ձեռնտու է, որպեսզի Վրաստանը գազ գնի Իրանից, եւ դա Վրաստանին մատակարարվի իրեն պատկանող գազամուղով։ «Իմ կարծիքով` այս հարցն ամենաբարձր մակարդակով համաձայնեցվել է, ուստի այդ հարցերն առաջ են գնում անխոչընդոտ կերպով։ Այն ծրագրով, որով նախատեսվում է իրանական գազի արտահանում դեպի Վրաստան, նախատեսված չէ նոր գազամուղի կառուցում եւ իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա»,- հստակեցրեց Արմեն Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси