Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը հաղթել է Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած «գրազը»

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը հաղթել է Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած «գրազը»

08:50 | 16.11.2016 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը։

Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերեւս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси