Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հայկական ժամանակ». Գեներալները հեկտարով բնակարան են ստացել

«Հայկական ժամանակ». Գեներալները հեկտարով բնակարան են ստացել

11:13 | 15.11.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ զրուցել ենք սահմանին առկա վիճակի եւ մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության մասին, թե Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն:

1000 դրամների նախագծի մասին: Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը:

Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը: Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսինն էր մեր բանակը: Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի: Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն: Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են: Խնդիրը վստահության պակասն է: Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ: Չի ուզի, ես էլ չեմ ուզի: Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:

Այսօր Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: 

Ես օրինակ հայտարարել եմ, չէ՞ ով է գողանում եւ ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը:

Մենք հարցում ենք արել եւ դատախազությունից դեռ պատասխան չենք ստացել:

Չեն զբաղվում, չէ՞, ուրեմն թքած ունեն չորրորդ իշխանության վրա: Եթե ես թքած ունեմ չորորդ իշխանության վրա՝ չորրորդ իշխանությունն էլ կարող է թքած ունենալ առաջին, երկրորդ, երրորդ իշխանության վրա: Հետո էլ ասում են՝ խոսում եք, հետո էլ ասում են՝ խիյարը թարս է բուսնում դրա համար: Որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեն՝ բամբասել-չբամբասելու համար կամ գողությունը կանխվի...նախարարը կարող է դիմել դատախազություն, որ կոնկրետ այն հայտարարությունը, որ հնչեցրել եմ ես եւ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով իմ հայտարարությունը, թող զբաղվեն դրանով՝ պարզեն, եթե ուզում են պարզել: Բայց չեն ուզում: Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси