Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Արյունահեղություն հետեւում կանգնած են քերական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանները

«ՉԻ». Արյունահեղություն հետեւում կանգնած են քերական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանները

10:34 | 15.11.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երեւանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, եւ հրազենային վնասվածքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գեւորգը մահացել են։

«ՉԻ» տեղեկություններով՝ «ռազբորկան» հրահրել են Գավառից Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա-Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել եւ պատժել նրան։

Վերջինիս վրա մարդ են ուղարկել։ Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին եւ հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, եւ նա սկսել է անկանոն կրակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси