Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Մոսկվան ստուգում է իր «պարկուճները». Կիսիլյովը Սերժ Սարգսյանի հետ «պարիտետային» հարցազրույց կանի

«Հրապարակ». Մոսկվան ստուգում է իր «պարկուճները». Կիսիլյովը Սերժ Սարգսյանի հետ «պարիտետային» հարցազրույց կանի

09:56 | 15.11.2016 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են «Գրիբոյեդով ակումբի» «հայր», հայոց տաքսիստների մեծ բարեկամ, «Ռոսիա-1»-ի «Վեստի» ծրագրի տնօրեն, Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին: 

ա այս անգամ Հայաստան է ժամանել կարեւոր առաքելությամբ. սահմանում լարվածության, ադրբեջանական զորավարժությունների ֆոնին նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից: Խնդիրը ոչ միայն գեոքաղաքական հարցերի շուրջ ՀՀ նախագահի կարծիքը լսելն է, այլ նաեւ պարիտետ պահելը, քանի որ Կիսելյովը վերջերս հարցազրույց էր վերցրել Ալիեւից, որը, ի շարս այլ «էկզոտիկ» մտքերի, չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, իհարկե՝ «տարածքների հետվերադարձի լույսի ներքո», իսկ Ղարաբաղին էլ «խոստացել» էր ինքնավար հանրապետության կարգավիճակ` Ադրբեջանի «լույսի ներքո»:

Ի դեպ, հիշեցնենք. օրեր առաջ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ համանախագահները մտադրություն ունեն մեկ ամսից Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանում կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, եւ Թրամփի ընտրության եւ փոփոխվող խաղի այս օրերին Ռուսաստանն ստուգում է իր եւ Կիսելյովի «պարկուճները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси