Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն

09:48 | 15.11.2016 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26– ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։ Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։

Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին ասել Էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու Է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси