Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». «Արմենիկումի» շեֆը բիզնես է խլել

«ՀԺ». «Արմենիկումի» շեֆը բիզնես է խլել

11:31 | 12.11.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստանում բիզնեսներ չեն խլվելու» հայտնի հայտարարությունից հետո մեկը մյուսի ետեւից հայտնի դարձան դրան հակառակ օրինակներ:

«ՀԺ»–ի խմբագրություն դիմած Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Հմայակ Մկրտչյանն ահազանգեց, որ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը խլել է իր բիզնեսը։ Հմայակ Մկրտչյանն այժմ Մոսկվայում է բնակվում, ասաց, որ մինչեւ իր խնդիրը լուծում չստանա, չի վերադառնալու։

Իր սեփականությունը խլելու մասին Մկրտչյանը մասնավորապես պատմեց. «Իմ կնոջ Ինա Աբրահամյանի անունով Դալարիկում սեփականություն է եղել 700 քառակուսի նկուղային տարածք մեկ հեկտար հողի վրա։ Որոշել էի չրանոց սարքել, գյուղի համար օգտակար մի բան անել, որ գյուղացիները գային, աշխատեին, աշխատատեղ լիներ։ 2011-2012-թթ. շինարարությունն արեցի, դրանից հետո 2012-ին, «Արմենիկումի» կովային դիմեցի, նրա որդու հետ մոտ հարաբերությունների մեջ էի, ասեցի՝ սենց սեփականություն անեմ, եկավ նայեց, ասեցի գումար դնի 50/50 աշխատացնենք։ Ինքը համաձայնեց։ Պայմանավորվեցինք, որ նկուղային տարածքն իմն է, մնացածն էլ ինքը գումար ներդնի, սարքենք աշխատենք։ Սարքեցինք, բայց գումարը քչության արեց։

Լյովան ասաց երրորդ ընկեր վերցնենք, որը գումար կբերի, կդնի, կաշխատացնենք։ Այդպիսով երրորդ բաժնեմասը ինքը գրեց իր հարսի անունով՝. Բաժնեմասը սարքեց երեք տեղ։ 4 տարի շինարարություն արեցի, երբ արդեն վերջացնում էի ասեց, որ քո բաժնեմասը 10-20 հազարով պետք է վաճառես ինձ, ես չհամաձայնեցի։ Ասեց բա չէ, ծախելու եմ, վիճակ չանեմ, պարտքերի մեջ եմ։ Ես նորից ասեցի, որ.չեմ վաճառելու, նա էլ սպառնաց՝ եթե չէ, ուրեմն ես դա քո ձեռքից կխլեմ»։

Լեւոն Գեւորգյանը, ինչպես պնդում է Հմայակ Մկրտչյանը. այդպես էլ արել է։ Հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան Մկրտչյանին ընկերությունից հեռացնելու պահանջի մասին։ Դատարանն էլ առանց պատասխանողի եւ նրա ներկայացուցչի՝ օրեր առաջ հօգուտ Գեւորգյանի վճիռ է կայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси