Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը

«Ժողովուրդ». Ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը

11:13 | 04.11.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` ՀՀ քաղաքացիները, կարծես, երանելի մոլորության մեջ են: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա: Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երեւան չվերթներից` պատճառաբանելով, որ այստեղ ուղեւորների սպասարկման գինը բարձր է:

Հանրության լայն զանգվածների մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին` այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա: Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը: Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ:

Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է: Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում՝ սահմանափակ քանակով: Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի: Ճիշտ եւ ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման. սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երեւանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси