Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
2017-ի ԱԺ-ում կլինեն Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Սաթիկ Սեյրանյանը

2017-ի ԱԺ-ում կլինեն Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Սաթիկ Սեյրանյանը

10:32 | 29.10.2016 | Մամուլ

«Հրապարակ»-ը գրել է. Սերժ Սարգսյանն սկսել է կազմել ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին՝ ակնկալելով դրանից որոշակիություն, առանձին-առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Առաջին այցելուները գործարարներն են, նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն և հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս։

Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է 3 կանանց հարցում․ 2017-ի խորհրդարանում կլինեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արդարադատության գործող նախագահ Արփինե Հովհաննիսյանը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն մեկ քառորդը կին պետք է լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси