Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հայկական ժամանակ». «Յանդեքսին» կտուգանե՞ն. խախտել է մրցակցությունը

«Հայկական ժամանակ». «Յանդեքսին» կտուգանե՞ն. խախտել է մրցակցությունը

09:46 | 28.10.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:

ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովի վարույթում կա «Յանդեքսի» վերաբերյալ հարց, բայց դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չհայտնեց: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանձնաժողովը «Յանդեքսի» գործունեության մեջ գտել է տաքսի ծառայությունների մատուցման շուկայում մրցակցությունը խաթարող հանգամանքներ եւ հակված է տուգանել այդ ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Յանդեքսի» եկամուտները այնքան էլ մեծ չեն, կարելի է սպասել, որ տուգանքը կարող է կազմել ընդամենը մի քանի մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси