Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդյունքը համապատախանում էր խաղի ընթացքին. Վարդան Մինասյան

Արդյունքը համապատախանում էր խաղի ընթացքին. Վարդան Մինասյան

10:11 | 16.10.2013 | Սպորտ

Հետաքրքիր խաղ ստացվեց հանդիսատեսի համար, սակայն կասեմ, որ հանդիպման արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին:

Այդ մասին Իտալիա – Հայաստան (2:2) աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Հետաքրքիր խաղ ստացվեց հանդիսատեսի համար, սակայն կասեմ, որ հանդիպման արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին: Ինչ վերաբերում է, որ Հայաստանի հավաքականն ավելի հաջող է հանդես գալիս արտագնա խաղերում, ապա ասեմ, որ մեր ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է, ինչը մենք օգտագործում ենք արտագնա խաղերում:

Բալոտելիին միշտ համարել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստ եւ այսօր հերթական անգամ համոզվեցի դրանում:

Հենրիխ Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար եւ պատահական չէ, որ նա խաղում է «Բորուսիայում»,- ասաց Մինասյանը:

Վարդան Մինասյանը չցանկացավ ամփոփել ընտրական մրցաշարը՝ նշելով, որ այդ մասին կխոսի Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը 10 խաղից հետո ավարտեց 13 միավորով եւ բուլղարացիների հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: B խմբում 22 միավորով հաղթեցին իտալացիները, իսկ Դանիայի հավաքականը 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, սակայն դանիացիները չստացան անցումային խաղերի մասնակցելու իրավունք, քանի որ B խմբի երկրորդ տեղի թիմի արդյունքը վատագույնն էր 9 խմբերի մեջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси