Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին. «Հրապարակ»

Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին. «Հրապարակ»

09:46 | 16.09.2016 | Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին։ Վերջին նիստին որոշել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի՝ մարզպետի որդու, պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 13-ը։

Ղահրամանյանները մեզանում պահանջված պաշտոնյաներ են, այդ է պատճառը, որ 67-ամյա մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեև չի բացառվում, որ գնան սերնդափոխության՝ «յուրաքանչյուր ընտանիքից մեկ պաշտոնյա» սկզբունքի շրջանակներում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси