Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն որոշել է Սարի թաղի դեպքերից տուժած լրագրողներին դատաբժշկական փորձաքննությունների ենթարկել

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն որոշել է Սարի թաղի դեպքերից տուժած լրագրողներին դատաբժշկական փորձաքննությունների ենթարկել

10:01 | 14.09.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից երեկ փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ Սարի թաղում հուլիսի 29 լույս 30-ի գիշերը լրագրողների վրա տեղի ունեցած հարձակման կատարողները չնայած հայտնի են, բայց նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

Մասնավորապես, խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (մականունը Նասկի) քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ մյուսների մասին է: «Սարի թաղի փաստով քրեական գործ հարուցված է, եւ այդ քրեական գործով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»,-պատասխանեց Դավթյանը:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեկուկես ամիս անց ՀՔԾ-ն որոշել է Սարի թաղում տուժած լրագրողների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություններ նշանակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси