Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀԺ». Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել դաշնակցական Դավիթ Լոքյանին

«ՀԺ». Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել դաշնակցական Դավիթ Լոքյանին

09:43 | 14.09.2016 | Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։

ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։

Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси