Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պետեկամուտների կոմիտեն հարկատուների հաշվին ֆուտբոլ է խաղում

Պետեկամուտների կոմիտեն հարկատուների հաշվին ֆուտբոլ է խաղում

13:25 | 26.06.2013 | Մամուլ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար եւ դրա ծախսերը հոգացել է հենց մեր` հարկատուներիս հաշվին:

Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից` «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից: Բացի այդ, նույն խանութից ՊԵԿ-ը պարգեւատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ: Մինչդեռ նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից:

Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси