Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինի ակնարկը

Պուտինի ակնարկը

22:55 | 10.08.2016 | Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ՌԴ-ի կողմից ՀՀ-ին սպառազինության մատակարարումների թեմային: Վերջին հայտարարել է, որ Ռուսաստանը կատարում է Հայաստանին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները:

Պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու մասին լրագրողի հարցին, ՌԴ նախագահը պատասխանել է. «Մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ հետևում է իր պարտավորություններին և կատարում դրանք»: Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: «Եվ, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթային, արագ զարգացող տնտեսությամբ, ոսկեարժութային մեծ պահուստներով երկիր, իհարկե, կարող է զենք գնել այնտեղից, որտեղից կամենա»,- ասել է Պուտինը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси