Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանը ՀՔԾ-ում հարցաքննվել Է. ՀԺ

Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանը ՀՔԾ-ում հարցաքննվել Է. ՀԺ

10:04 | 14.07.2016 | Մամուլ

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՀԺ»–ի հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել Է:

 Այս տեղեկությունը երեկ «Հժ»–ի թղթակցի հետ զրույցում հաստատել Է Ձկնկուլի կինը Քրիստինեն։ Հարցին, թե ամուսինը հարցաքննվելիս պնդե՞լ է armtimes.com-ի հարցազրույցում նշած փաստերը, թե՞ դրանից հետո, արված տարբեր հերքումներն Է պնդել, Քրիստինեն արձագանքեց. «Ներկա դրությամբ չեմ կարող ասել»։ Մեր թղթակցի մյուս հարցին, թե Արմեն Իսրայելյանը ՀՀ-ո՞ւմ չԷ, կինը դրական Է պատասխանել։ Հիշեցնենք, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում. «Հժ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանը առևանգել իրեն, խլել բիզնեսները։ Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ մեկ նշելով, թե խմած Է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը լրագրող Է եղել, այլ իմացել Է, որ «իր ընտանիքի անդամ է»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси