Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քինախնդիր նախկին դատախազը զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ․ «Հրապարակ»

Քինախնդիր նախկին դատախազը զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ․ «Հրապարակ»

10:06 | 13.07.2016 | Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, որը վերջերս լքեց պաշտոնը, այժմ զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ: Նա իր հայրենի Վերին Արտաշատ գյուղում հսկայածավալ այգի ունի, որտեղ, ըստ ականատեսների, հաճախ է լինում: Հողը, ինչպես ասում են, սփոփում է, բուժում, նաև հրաշալի հակադեպրեսանտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բադալյանին որոշել են գործազուրկ չթողնել և տեղավորել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունում՝ որպես ծառայության պետի տեղակալ:

Նախկին դատախազը թեև չի մեկնաբանում իր հավանական նշանակման մասին լուրը, սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, վստահ է, որ «տաշած քարը գետնին չի մնա»: Ի դեպ, նա հայտնի է որպես առանձնակի ծանր բնավորության տեր մարդ, կասկածամիտ է ու քինախնդիր: Նրա շրջապատի մարդիկ ասում են, թե խուսափում է ռեստորաններում և սննդի այլ կետերում ընդմիջում անելուց և նախընտրում է տանը պատրաստված, հետևապես՝ անվտանգ ու վստահելի ուտելիքը:

Ասում են նաև, եթե Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բադալյանին կառավարությունում գործ չտան, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը կա ու կա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси