Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հավաքվել է. ՉԻ

ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հավաքվել է. ՉԻ

10:08 | 12.07.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ հարկավոր է 16 միլիոն եվրո: Գումարն անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների ներդրման նպատակով, որի շուրջ ամիսներ առաջ կայացավ իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը: Խոսքը հայտնի 4+4+4 բանակցային ձևաչափում ընդգրկված քաղաքական ուժերի և իշխող հանրապետական կուսակցության միջեւ ստորագրված փոխհամաձայնության մասին է:  Չնայած իշխանության հոռետեսական կանխատեսումներին, թե դժվար է լինելու 16 միլիոն եվրո ճարել, այնուամենայնիվ հուրախություն ընդդիմության և հասարակության, այդ գումարները գտնվել են: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ 7 միլիոն եվրո համաձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրոյի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդրում է պատրաստ իրականացնել Գերմանիան, ևս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան: Իր հերթին ՀՀ իշխանությունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո: Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա: Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավել, ակնկալվում է Եվրամիության տարբեր ֆոնդերից: Կարելի է ասել այս պայմանավորվածությունը նույնպես ձեռքբերված է:

Այնպես որ, ՀՀ իշխանությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մերժելու մասով ֆինանսական բաղադրիչին այլևս չի կարող հղում անել: Գումարը գտնված է, և հիմա իշխանությանը մնում է բացառապես քաղաքական կամք դրսևորել՝ օր առաջ սկսելու իրականացնել այն, ինչ ամրագրված է իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնության պայմանագրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси