Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Վարդենիսի սոցապում ստուգումներ են. պետը հասցրել է միլիարդատեր դառնալ, տներ ու օբյեկտներ կառուցել

«Հրապարակ». Վարդենիսի սոցապում ստուգումներ են. պետը հասցրել է միլիարդատեր դառնալ, տներ ու օբյեկտներ կառուցել

10:03 | 12.07.2016 | Մամուլ

«Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ Վերահսկիչ պալատն ստուգումներ է սկսել Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում: Ստուգումները պլանային են, բայց քանի որ դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի համար, աղմուկը նախատեսվածից մեծ է:

 Աղաղակող փաստեր են հայտնաբերվել: Բանն այն է, որ տարիներ շարունակ Ա. Հարությունյանը, զբաղեցնելով սոցապի պետի պաշտոնը, հասցրել է բառի ուղիղ իմաստով միլիարդատեր դառնալ, մի քանի տներ ու օբյեկտներ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել, ինչը դուրս է մնացել պատկան մարմինների ուշադրությունից:

 Եվ հիմա լուրեր կան, որ Արամ Հարությունյանը հերթական անգամ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ստուգումն անփորձանք անցնի: Նրան այժմ անհրաժեշտ է, որ կոռուպցիոն սկանդալներ չլինեն իր անվան շուրջ, որ կարողանա իր թեկնածությունն առաջադրել Վարդենիսի քաղաքապետի պաշտոնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси