Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». «Տո, լավ ենք արել». Վարդան եւ Սպարտակ Ղուկասյանները՝ կրկին սկանդալի կիզակետում

«Իրավունք». «Տո, լավ ենք արել». Վարդան եւ Սպարտակ Ղուկասյանները՝ կրկին սկանդալի կիզակետում

10:00 | 07.07.2016 | Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Տո, եթե արել ենք, լավ ենք արել: Ինչի, Դուք չգիտե՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստոնեական քայլ է: Զարմանաում եմ, դրա համար բոլորդ մեր հետեւի՞ց եք ընկել: Էս երկիրը ուրիշ խնդիր չունի՞: մարդն ուզում է, դիահերձում են, չի ուզում՝ չեն դիահերձում, ինչ կա դրա մեջ: Լավ ենք արել, եթե չենք թողել»: Մեզ հետ զրույցում այսկերպ արձագանքեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե նա եւ իր որդին՝ Սպարտակ Ղուկասյանը չեն թողել դիահերձեն իրենց մահացած հարեւաններից մեկի դին:

Եւ որ այդ պատճառով էլ կրտսեր Ղուկասյանը հրավիրվել է բաժին ու հաստատել, որ, այո, իրենք թույլ չեն տվել դիահերձում իրականացնել:

Ինչ վերաբերում է Սպարտակ Ղուկասյանին բաժին հրավիրելուն, նախկին քաղաքապետը բարձր տոնով ասաց. «Երկիրը տեղից փախել է, դուք ընկել քրքրում եք, թե Ղուկասյաններն ինչ արեցին, ոնց արեցին, ամոթ է, ամոթ...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси