Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Եվ դու, Վիկտոր. ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը կուսակցություն է հիմնում

«Ժողովուրդ». Եվ դու, Վիկտոր. ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը կուսակցություն է հիմնում

10:03 | 06.07.2016 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր:

Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից եւ գործել է որպես ընդդիմադիր գործիչ:

Խորհրդարանական երկու` 2003-ի եւ 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր:

Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, եւ աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси