Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀԿ-ն առաջնորդվել է «չարյաց փոքրագույնի» սկզբունքով. «Հրապարակ»

ՀՀԿ-ն առաջնորդվել է «չարյաց փոքրագույնի» սկզբունքով. «Հրապարակ»

09:52 | 28.06.2016 | Մամուլ

«Հրապարակ»-գրում է. «Ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս Վանաձորի ՏԻՄ ընտրություններից: ՀՀԿ ավագանու քաղաքապետի թեկնածուներից մի քանիսը՝ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը, Լոռու գազի գրասենյակի տնօրեն Վարդան Բաղդասարյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը, ամեն ջանք գործադրել են ամենաբարձր մակարդակից «դաբրո ստանալու» համար: Սակայն վերջնական ընտրությունը կանգնել է նոտար Մամիկոն Ասլանյանի վրա, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Վանաձորի մեր աղբյուրները նշում են, թե ՀՀԿ-ն առաջնորդվել է «չարյաց փոքրագույնի» սկզբունքով՝ նրան առաջադրողները մտածում են, որ Ասլանյանը վարկաբեկված չէ, ներքաշված չի եղել քաղաքական խաղերի մեջ և մյուս թեկնածուների համեմատ ավելի բարձր վարկանիշ ունի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси