Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի կենտրոնը ֆեյսբուքի էջ չէ. ՉԻ

Երևանի կենտրոնը ֆեյսբուքի էջ չէ. ՉԻ

10:05 | 31.05.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երևույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում»։ «ՉԻ» - Փաստորեն բախտներս բերել է, որ քանդակագործը Տաշքենդում չի սովորել, թե չէ Նժդեհի արձանը նման կլիներ Լենկթեմուրին։ Ավելին՝ մեր բախտը կրկնակի է բերել, որովհետև քանդակագործը սովորել է Սանկտ Պետերրուրգում, բայց Նժդեհի արձանը ոչ Պուշկինին է նման, ոչ Լոմոնոսովին, ոչ էլ նույնիսկ Եկատերինա Երկրորդին:

Չէ, մենք իհարկե, հասկանում ենք, որ Նարեկ Սարգսյանը կատակ է արել: Հասկանում ենք նաև, որ Նժդեհի արձանն այդ տեսքով դեռ շատ սրախոսությունների առիթ կդառնա: Ավելին` չի բացառվում, որ արձանի հեղինակն էլ իր հերթին է կատակ արել` Նժդեհի կերպարն այդպես ներկայացնելով: Բայց համաձայնվեք` Երևանի կենտրոնը ֆեյսբուքի էջ չէ, որտեղ ամեն մեկը կարող է տեղադրել իր անհաջող հումորները` մի քանի «լայք» կամ «սմայլիկ» ստանալու ակնկալիքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси