Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հովհաննես Սահակյանն իր «շեֆի» ասածները լավ չի հասկացել. ՉԻ

Հովհաննես Սահակյանն իր «շեֆի» ասածները լավ չի հասկացել. ՉԻ

10:14 | 19.05.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն մտքին, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 800 հեկտարը, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե «տարբեր ժամանակներում դիրքերը փոխել են` նպատակահարմարությունից ելնելով»: «ՉԻ»- Հա, փաստորեն, այդ 800 հեկտարը մենք նպատակահարմարությունից ելնելով ենք կորցրել, այսինքն` նպատակահարմար ենք համարել, որ Թալիշը հայտնվի ուղիղ նշանառության տակ: Մեզ էլ թվում էր, թե թշնամին է հսկայական ոհեր տալով գրավել:

Մի խոսքով` Հովհաննես Սահակյանը իր «շեֆի» ասածները լավ չի հասկացել, ու փորձելով նրան «զորակցություն հայտնել»` անհեթեթ բան է ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси