Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատի մարզպետն ապրում է Երևանում ու մտածելու բան էլ չունի

Արարատի մարզպետն ապրում է Երևանում ու մտածելու բան էլ չունի

15:50 | 13.06.2013 | Մամուլ

«Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: «Էդ ո՞ւր էդպես՝ առանց Սուրիկ»,-հարցրինք նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին: «Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր»:

Էս կողմերո՞ւմ եք ապրում: «Հա, հենա՝ էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում»: Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներն են էստեղ, ձենը կլսվի: Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ դուք էլ կաք: «Փողոցային զրույցներ են միք հավատացեք»: Լսե՞լ ենք, որ Ձեզ էլ են հանելու: «Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին,-մատներն իրար շփելով՝ ասաց նա և շարունակեց. «Ի՞նչ ունեմ կորցնելու, հետա՝ երկրորդ հարկում տունս ա, ուրիշ բան չունեմ»: Ի՞նչ եք ասում, սեփական տուն-բան չունե՞ք: «Չունեմ»:

Տես, է, էդպես եք արել, որ հայտարարագիրը մաքո՞ւր լինի: «Ես գործից դուրս գամ, ձեր լրագրողներիդ դարդից եմ դուրս գալու»,-հիասթափված ասաց նա և շատ արագ նստեց «ջիպը»: Դե լավ, է՝ հրեն գոնե «ջիպ» ունեք: «Սա ծառայողական ավտո է, բոլոր մարզպետներին պետությունն է տվել…քշի, քշի, քշի էստեղից գնանք»,-հաճույքով մեր զրույցն ունկնդրող վարորդին ապսպրեց Բարսեղյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси