Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լավրով. Ռուսաստանը պնդում է, որ փակվի Սիրիայի ու Թուրքիայի սահմանը

Լավրով. Ռուսաստանը պնդում է, որ փակվի Սիրիայի ու Թուրքիայի սահմանը

18:11 | 03.05.2016 | Մամուլ

Ռուսաստանը պնդում է, որ փակվի Սիրիայի ու Թուրքիայի միջեւ սահմանը, որով առաջվա պես ահաբեկիչներին զինամթերք ու զինյալներ են մատակարարում: Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրայի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք նաեւ շեշտել ենք ահաբեկիչներին զինամթերքով ու զինյալներով սնելու ուղիները փակելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ ՌԴ –ն ավելի հրատապ է համարում Թուրքիայի հետ սահմանը փակելը, որով նման տարանցումը բավականին ակտիվ է իրականացվում»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով, առաջիկա օրերին պետք է հրապարակվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը ահաբեկիչների մատակարարման ցանկացած ուղու կանխման մասին: «Մենք հույս ունենք, որ այդ զեկույցում կարտացոլվեն ՄԱԿ-ի քարտուղարության տրամադրության տակ գտնվող փաստերն այն մասին, որ թուրք-սիրիական սահմանը օգտագործվում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար»,- ասել է նախարարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси