Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիան ԵՄ-ին կառաջարկի միասնական բանակ ստեղծել. FT

Գերմանիան ԵՄ-ին կառաջարկի միասնական բանակ ստեղծել. FT

15:40 | 03.05.2016 | Մամուլ

Գերմանիան մտադիր է Եվրամիությանը կոչ անել միասնական բանակ ստեղծել, գրում է The Financial Times-ը։

 Պարբերականի տվյալներով՝ այդ հարցի պաշտոնական առաջարկը Գերմանիան կանի արդեն հուլիսին։ Այն ներառելու է միասնական եվրոպական գլխավոր շտաբի ստեղծում՝ ԶՈՒ-ի գործողությունները համակարգելու համար, ԵՄ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծում, նաև՝ զինտեխնիկայի համատեղ արտադրություն և կիրառում։

 Բացի այդ, Բեռլինը կառաջարկի ամրապնդել համագործակցությունը կիբեռանվտանգության ոլորտում։

 Եվրոպական շատ երկրներ թերահավատորեն են մոտենում զինված ուժերի ինտեգրման գաղափարին և կարծում են, որ դա ՆԱՏՕ-ի իրավասությունն է։

Սակայն եթե Գերմանիային հաջողվի համոզել ԵՄ-ին այդ առաջարկի անհրաժեշտության հարցում, դա կարևոր քայլ կլինի միության ռազմական պոտենցիալի ամրապնդման հարցում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси