Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ

18:05 | 02.05.2016 | Մամուլ

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել Մերձբալթյան երկրներում` անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ, հայտնում է Newsru պարբերականը:

Նշվում է, որ «Գարնանային փոթորիկ» անունը կրող զորավարժությունները կանցկացվեն Էստոնիայում երեք շաբաթ շարունակ, որոնց կմասնակցի 6 հազար զինծառայող 10 երկրից:

Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ մասնակիցների թվում են զինվորներ Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից և Կանադայից:

Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամից հետո ՆԱՏՕ-ում որոշում է կայացվել ընդլայնել զինված ուժերի և զինտեխնիկայի քանակը Արևելյան Եվրոպայում, մասնավորապես Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում: Ռուսաստանն իր հերթին պարբերաբար լայնածավալ զորավարժություններ է անում այդ երկրների սահմանի մոտ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси