Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

18:22 | 20.04.2016 | Մամուլ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տուժողի կնոջ նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննարկելու համար քրեական գործն ուղարկվել է դատարան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 29-ին իր տան բազմոցին հայտնաբերվել է 76-ամյա տղամարդու դի՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով ։ Դեպքի վայրի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև կնոջ հողաթափերի վրա:

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդու գլխին կացնով և մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի կինը, և ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1978 թվականից առ այսօր հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ «Շիզոֆրենիա, անընդհատ ընթացք պարանոիդ ձև, Էմոցիոնալ-կամային դեֆեկտ» ախտորոշմամբ։ Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կնոջ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси