Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նավթի Brent տեսակի գինը գերազանցել է մեկ բարելը 44 դոլարի շեմը

Նավթի Brent տեսակի գինը գերազանցել է մեկ բարելը 44 դոլարի շեմը

20:52 | 19.04.2016 | Մամուլ

Լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 2.6%-ով՝ հասնելով 44.02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Կիրակի՝ ապրիլի 17-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ ՕՊԵԿ-ի անդամ եւ կազմակերպություն չընդգրկված նավթ արդյունահանող երկրների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց նավթի գների կայունացման հարցը:

Հանդիպման մասնակիցներին, սակայն, չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել: Դրանից հետո Լոնդոնյան բորսայում երկուշաբթի բացված առքուվաճառքի ընթացքում նավթի Brent տեսակի գինն ընկել էր 7%-ով՝ նվազելով մեկ բարելը 41 դոլարից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси