Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երուսաղեմում ավտոբուս է պայթել. կան տուժածներ

Երուսաղեմում ավտոբուս է պայթել. կան տուժածներ

20:34 | 18.04.2016 | Մամուլ

Երուսաղեմում ավտոբուս է պայթել: Նախնական տվյալների համաձայն` 15 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը` պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է ահաբեկչական գործունեության հետևանք լինել:

Բժիշկների խոսքով` տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Պայթյունի վայրում երկու ավտոբուս և մեկ մեքենա է այրվում:

Պայթյունի ժամանակ ավտոբուսներից մեկում ուղևորներ չեն եղել:  Իսրայելական ոստիկանության նախնական տեղեկություններով` հենց այդ ավտոբուսում է որոտացել պայթյունը, որից էլ տուժել են կողքով անցնող ավտոբուսի ուղևորները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси