Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճապոնիայի վարչապետ. ԿԺԴՀ-ն թանկ կվճարի սադրանքների համար

Ճապոնիայի վարչապետ. ԿԺԴՀ-ն թանկ կվճարի սադրանքների համար

22:01 | 09.04.2016 | Մամուլ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մեկնաբանելով ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկական հրթիռի շարժիչի փորձարկումները,  հայտնել է, որ այդ երկիրը թանկ գին կվճարի սադրանքների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«ԿԺԴՀ-ն չի լսում համաշխարհային հանրությանը եւ շարունակում է սադրիչ գործողությունները: Նման սադրանքների համար այն անպայման թանկ կվճարի», — ընդգծել է Սինձո Աբեն:

Աբեն նաեւ անդրադարձել է Ճապոնայի այն քաղաքացիների խնդրին, որոնց բռնի պահում են ԿԺԴՀ-ում: Վարչապետը ճշտել է, որ առանց նաեւ այդ հարցի հանգուցալուծման,   «անհնար է լուսավոր ապագայի կառուցումը, եւ ԿԺԴՀ-ն պիտի հստակորեն իրեն հաշիվ տա դրանում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси