Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորիներին՝ Նոր տարվա՝ Հաբ Նիսանի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորիներին՝ Նոր տարվա՝ Հաբ Նիսանի առթիվ

10:58 | 01.04.2016 | Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Հաբ Նիսանի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси