Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը. ԼՂՀ ՊՆ

Շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը. ԼՂՀ ՊՆ

10:27 | 01.04.2016 | Հասարակություն

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց: Շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր:

Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси