Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վովա Գասպարյանն անդրադարձել է Տավուշի մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին

Վովա Գասպարյանն անդրադարձել է Տավուշի մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին

20:16 | 31.03.2016 | Հասարակություն

Մարտի 31-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ:

 Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծեց ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջեց անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:

Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ նկատի ունենալով մարզի սահմանային գոտի լինելու հանգամանքը՝ Տավուշի ոստիկանությունը պետք է առանձնակի զգոնություն դրսևորի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:


Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրեց հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ, օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը:


Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների պատասխանատուներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси