Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում են տալիս.  Ծատուրյան

Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում են տալիս. Ծատուրյան

17:15 | 25.03.2016 | Մշակույթ

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ամաչում է, որ հայ է, երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում են տալիս: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսում Ծատուրյանը նշեց, թե  մեր պատգամավորների մեծ մասը Ջմբռլախ գյուղից է, և արվեստում իրական արժեքները չեն տարբերում աղբից: 

«Բոլորը հիմա մի սկզբունքով են առաջնորդվում` երբ մարդուն ինչ-որ բանի մասին կարծիք ես հարցնում, ասում են` «լավն ա, ոչինչ», ու սա դարձել է չափանիշ: Մի լավ խոսք կա` լավ արվեստը թևեր է տալիս, վատը` սմբակներ: Հիմա մեզ մոտ սկբակները շատ-շատ են»,- ասաց նա:

Ծատուրյանը նշեց նաև, որ չի սիրում պաթոսը, սակայն սերիալների նկատմամբ իր դիրքորոշումը հստակ է` սերիալը փող աշխատելու միջոց է, ու, ըստ նրա, թող վերամբարձ չթվա իր կարծիքը, քանի որ իրականությունից չենք փախչի: «Ընկերներիցս մեկը լավ բնորոշեց սերիալային իրարանցումը` ասելով. «Է, թող նկարեն, որ դերասանները փող աշխատեն, բայց հետո այն ցույց չպետք է տան»: Բայց եթե արվեստը դարձավ միայն փող աշխատելու միջոց, այն կվերանա»,- ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси