
Վարդան Օսկանյանն իր նոր կուսակցությունը կներկայացնի ապրիլի սկզբներին. «Չորրորդ իշխանություն»
10:25 | 24.03.2016 | Մամուլ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ԱԳ նախկին նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է ապրիլի սկզբներին ներկայացնել իր նոր կուսակցությունը: «ՉԻ»-ն վերջերս տեղեկացրել էր, որ Օսկանյանը քննարկում է իր կուսակցությունը ստեղծել որևէ մարդ-կուսակցության հենքի վրա` այն վերանվանելու և վերափոխելու միջոցով: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրա թիմում այս հարցի շուրջ տևական ժամանակ է` ընթանում են քննարկումներ, և որոշվել է, այնուամենայնիվ, կուսակցությունը ստեղծել զրոյից:
Օսկանյանի թիմում համոզված են, որ որևէ կուսակցության վերափոխումը կարող է հասարակության մեջ այնքան լավ չընկալվել (առավել ևս` այսքան կարճ ժամանակահատվածում, երբ ընտրություններին մնացել է մեկ տարի): Ի դեպ, Օսկանյանն աշխատում է կուսակցության անունը դեռ գաղտնի պահել, չի բացառվում, որ նա պարզապես դեռ վերջնականապես չի կողմնորոշվել անվան շուրջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: