Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՉԻ». Բացառիկ դեպք. բոլորը մասնակցել են ծեծին, բացի Լիսկայից

«ՉԻ». Բացառիկ դեպք. բոլորը մասնակցել են ծեծին, բացի Լիսկայից

10:07 | 22.03.2016 | Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների փաստի հետ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, որ դեռեւս  ընթացքի մեջ է: Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, ինչպես նաեւ մարզի իրավապահ կառույցի ղեկավարները եւս մասնակցել են երիտասարդի ծեծին, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրի վերահսկող տեսախցիկները:

Ի դեպ՝ ծեծի ենթարկվածը, ինչպես հաղորդվել է, ոստիկանապետի տեղակալի հարազատ եղբայրն է, որն այս պահին չի աշխատում: Վերջինս կադրերի տրամադրության տակ է, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում աշխատանքի անցնի համակարգում: Թե ինչ կլինի անազատության մեջ հայտնված նրա եղբոր հետ՝ դեռեւս պարզ չէ:

Նկատենք նաեւ, որ այս օրերին Գորիսում կեսկատակ-կեսլուրջ խոսակցություններ են շրջանառվում, թե սա միակ աղմկահարույց դեպքն է, որին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամ նրա ընտանիքի անդամները մասնակցություն չեն ունեցել: Ավելին՝ հրապարակված տեսանյութից երեւում է, որ դեպքի վայր է ժամանել քաղաքի ողջ «էլիտան»՝ բացի մարզպետից:

Այս հանգամանքը կասկածելի է թվացել շատ գորիսեցիների: Եվ քանի որ Գորիսում ոչինչ չի լինում առանց մարզպետի իմացության կամ մասնակցության, ուստի շատերը կատարվածի հետեւում, այնուամենայիվ, փորձում են մարզպետին տեսնել՝ նրան կասկածելով որպես ծեծի պատվիրատու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси